Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում ընթացող Masters մրցաշարի առաջին շրջանում հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին, հայտնում է Tennismajors.com-ը։
Առաջին շրջանի խաղում Խաչանովը երկու սեթում հաղթանակ է տարել 7-5, 7-6 (7-3) հաշվով։ Երկրորդ շրջանում Խաչանովը կմրցի արգենտինացի Ֆրանցիսկո Չերունդոլոյի հետ:
Մարտի 16-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Homenetmen Glendale Ararat» ակումբի կորտում թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովն Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու նպատակով բարեգործական հանդիպում էին անցկացրել։ Արցախից բռնի տեղահանվածների համար 100 000 դոլար էր հավաքվել։