Հայաստանի պարաբազկամարտի հավաքականի մարզիկները կմասնակցեն մայիսի 2-12-ը Սլովենիայում կայանալիք պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությանը, հայտնում են Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից։
ԿԳՄՍՆ-ից նշել են, որ նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս կայացել է Հայաստանի պարաբազկամարտի 2024 թվականի առաջնությունը, որին Երևանից և ՀՀ մարզերից ավելի քան 65 մարզիկ է մասնակցել: Նշվում է, որ առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով:
Հայաստանի առաջնությունում լավագույնս հանդես եկած մարզիկները կընդգրկվեն Հայաստանի պարաբազկամարտի հավաքականի կազմում և կմասնակցեն պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությանը: