Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիայի ընտրանուն, հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Ապրիլի 9-ին Սոֆիայում կայացել է կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: ՀՀ հավաքականը մրցակցին հաղթել է 3:2 հաշվով:
Գոլերի հեղինակներ են դարձել Լարա Կազանչյանը, Վերոնիկա Ասատրյանը և Անի Սաֆարյանը։ Ֆեդերացիան նշել է, որ սա պաշտոնական խաղում 13 տարվա ընթացքում Հայաստանի կանանց հավաքականի առաջին հաղթանակն է։