Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, դուրս է մնացել Մոնտե Կառլոյի Masters մրցաշարից, հայտնում է Tennis.com-ը։
Մրցաշարի 1/4 եզրափակչի խաղում Խաչանովը 4:6, 2:6 հաշվով պարտվել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին: Մարզիկները կորտում անցկացրել են 1 ժամ 21 րոպե։
Կիսաեզրափակչում Ցիցիպասը կմրցի Հոլգեր Ռունե (Դանիա)-Յանիկ Ցեներ (Իտալիա) զույգի հաղթողի հետ:
Ապրիլի 11-ին Խաչանովը մրցաշարի քառորդ եզրափակիչ էր դուրս եկել։