Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը Mundo Deportivo պարբերականին պատմել է իր հաջողություններից և խոսել ազգության մասին, հայտնում է Chempionat-ը։
Զախարյանին հարցրել են՝ իրեն ավելի շատ հա՞յ, թե՞ ռուս է համարում։ Նա նշել է, որ 2021 թվականից հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականում և ազգային թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում:
«Ես ծնվել եմ Ռուսաստանում, և այն ամենը, ինչին հասել եմ, եղել է Ռուսաստանում, ուստի ինձ ռուս եմ համարում։ Բայց ես նաև հայ եմ։ Այնպես որ, ինձ համարում եմ և՛ մեկը, և՛ մյուսը»,- ասել է Զախարյանը։
Ֆուտբոլիստը խոսել է նաև «Ռեալ Սոսյեդադում» ունեցած հաջողությունների մասին։
««Ռեալ Սոսյեդադ» տեղափոխությունը լիակատար հաջողություն էր։ Ես 10 քայլ առաջ արեցի: Ես այստեղ զարգանում եմ, շատ ուրախ եմ և կշարունակեմ կատարելագործվել»,- հավելել է նա։
Զախարյանը Մոսկվայի «Դինամոյից» «Ռեալ Սոսյեդադ» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ 13 միլիոն եվրոյով: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջ: