Հայ մարզուհի Էլմիրա Կարապետյանը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթող է ճանաչվել, հայտնել է Հայաստանի հրաձգության Ֆեդերացիան։
Մրցաշարը եզրափակող 10 մետր հեռավորությունից պնևմատիկ ատրճանակից հրաձգության փուլում 240,7 բալով նա զբաղեցրել է առաջին տեղը։