Խորվաթիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Հայաստանի հավաքականի մարզիկներ Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը բրոնզե մեդալ են նվաճել։
Մրցաշարը մեկնարկել էր ապրիլի 2-ին, առաջնության եզրափակիչը կայացել է ապրիլի 14-ին։