Խառը մենամարտերի հայ մարզիկ Արման Ծառուկյանը «Բացարձակ մարտական առաջնության» (UFC) թեթև քաշային կարգում բարձրացել է առաջին տեղ, հայտնում է UFC-ի կայքը:
Ապրիլի 14-ին Ծառուկյանը հաղթել էր ԱՄՆ-ում կայացած խառը մենամարտերի UFC 300 մրցաշարում՝ առավելության հասնելով բրազիլացի մարտիկ Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ։
Մինչ այս հաղթանակը UFC-ի վարկանիշային աղյուսակում Ծառուկյանը զբաղեցնում էր չորրորդ հորիզոնականը։ Առաջնության արդյունքներով Ծառուկյանն ունի 22 հաղթանակ և 3 պարտություն։