Հայ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը դուրս են եկել Քաթարում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Ավետիսյանը և Դավթյանն օղակների վարժությունում հավաքել են համապատասխանաբար 14.666 և 14.733 միավոր, իսկ Մերդինյանը՝ 14.600 միավոր՝ այծիկի վրա վարժությունում։ Աշխարհի առաջնության չորրորդ փուլը տեղի է ունենում Քաթարում ապրիլի 13-21-ը։
Մրցաշարը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու համար։