Հայ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը հաղթող է ճանաչվել Քաթարում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում և նվաճել Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր, հայտնում է մարմնամարզության Հայաստանի ֆեդերացիան:
Նա օղակ վարժությունում 14833 միավորով առաջատարն էր:
Սա առաջին օլիմպիական խաղերն են լինելու 35-ամյա հայ մարմնամարզիկի կարիերայում։
Ֆեդերացիան հայտնել էր, որ հայ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը դուրս են եկել Քաթարի աշխարհի գավաթի եզրափակիչ: