Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում 60 կգ քաշային Արթուր Սահակյանը 4-1 հաշվով առավելության է հասել Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյուշ Գոմցյանի նկատմամբ։ Գոմցյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2022-ին` Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Այսօր Եվրոպայի առաջնությունում ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ։ Իրենց մենամարտերը կանցկացնեն 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Հայաստանի հավաքականը Բելգրադ է մեկնել 13 բռնցքամարտիկով, իսկ կանանց թիմը՝ 6: