Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ճանաչվել է Դոհայում ընթացող 2024 թվականի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլի հաղթող, հայտնում է Sportball24-ը:
Շարքի 4 փուլերի արդյունքներով հայ մարմնամարզիկը նվաճել է նաև 2024 թվականի աշխարհի գավաթը։
Ընդհանուր առմամբ՝ հայ մարմնամարզիկները Դոհայում ավարտված աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել են 2 ոսկե մեդալ։ Ապրիլի 19-ին մարմնամարզիկ Վահագն Դավթյանը հաղթող էր ճանաչվել Քաթարում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում և նվաճել Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր: