Սերբիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներ Գուրգեն Մադոյանը (71 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթանակներով են սկսել իրենց ելույթները։
Մադոյանը 5։0 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Ռոմեո Բուզային, իսկ Մանասյանը 4։0 հաշվով առավելության է հասել Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միխալեկիի նկատմամբ։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը, վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել պայքարն Ավստրիայի մարզիկի հետ։ 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը նույնպես պարտվել է Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչին։
Մրցաշարում 60 կգ քաշային Արթուր Սահակյանը հաղթել էր Վրաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանին։
Ապրիլի 18-28-ը Բելգրադում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի 46-րդ առաջնությունը։