Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի չեմպիոն է դարձել, հայտնում է Sportball24.com-ը։
Սա հայ ֆուտբոլիստի համար առաջին չեմպիոնությունն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում։ Բացի այդ, սա «Ինտերի» 20-րդ չեմպիոնությունն է պատմության մեջ, ինչն ակումբին թույլ կտա լրացուցիչ երկրորդ աստղ ստանալ։
Ըստ աղբյուրի՝ 33-րդ տուրում «Ինտերը» 2:1 հաշվով հաղթել է «Միլանին» և ժամանակից շուտ հռչակվել Իտալիայի չեմպիոն: «Միլանի» դեմ խաղում Մխիթարյանը խաղացել է 90 րոպե։
Մխիթարյանն «Ռոմայից» «Ինտեր» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Սեպտեմբերին նա ընդգրկվել էր «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում: 2023 թվականի դեկտեմբերին ֆուտբոլիստը երկարաձգել էր պայմանագիրն «Ինտերի» հետ: Ֆուտբոլիստի հետ ակումբի պայմանագրի ժամկետը կլրանա 2026 թվականի հունիսի 30-ին։