Արթուր Դավթյանը դարձել է Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի 2024 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Առաջին ցատկն Արթուրը հիանալի է կատարել (15.100), սակայն երկրորդում մի փոքր սխալվել է (14.600), ինչի պատճառով բրիտանացի Ջեյք Ջարմանը նրան գերազանցել է 3 հարյուրերորդական միավորով։
Ապրիլի 20-ին Արթուր Դավթյանը ճանաչվել էր Դոհայում ընթացող 2024 թվականի սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլի հաղթող։