Շվեդիայում ընթացող ուշուի Եվրոպայի պատանիների առաջանությունում հայ մարզիկներ Աղվան Մագոյանը (56 կգ), Ժիրայր Պետրոսյանը (60 կգ) և Գրիգոր Տոնիկյանը (80 կգ) նվաճել են չեմպիոնի տիտղոսը, գրում է Sportball24-ը։
Մագոյանը չեմպիոն է դարձել պատանիների մրցապայքարում, Պետրոսյանը՝ մեծահասակների Լայթ Սանդա կատեգորիայում:
Եզրափակչում Մագոյանը հաղթել է ուկրաինացի Վյաչեսլավ Մախազինսկուն, Պետրոսյանը՝ ռումինացի Լուկա Բոլեանին։ Տոնիկյանը հաղթել է ռումինացի Անդրեյ Միխային։
Մայիսի 5-ին Հայաստանը ներկայացնող մարզիկ Գևորգ Բարսեղյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դարձել չեմպիոն։ Առաջնությունը մեկնարկել է մայիսի 3-ին և կանցկացվի մինչև մայիսի 5-ը։