Ստոկհոլմում ընթացող ուշուի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 7 ոսկե մեդալ, հաղորդում է Sportball24-ը։
Դավիթ Իսախանյանը (56 կգ), Արսեն Բաղրյանը (60 կգ) և Դավիթ Վարդանյանը (65 կգ) մեծահասակների մրցապայքարում նվաճել են չեմպիոնի տիտղոսը։
Դավիթ Իսախանյանը հաղթել է շվեդ մարզիկ Էլիաս Բոերուդին, Արսեն Բաղրյանի մրցակիցն ուկրաինացի Դենիս Բերեզյուկն էր, իսկ Դավիթ Վարդանյանը հաղթել է վրացի Ալեքսանդր Կուչավանին։
Պատանիների մրցապայքարում հայ մարզիկներ Աղվան Մագոյանը (56 կգ), Ժիրայր Պետրոսյանը (60 կգ) և Գրիգոր Տոնիկյանը (80 կգ) նվաճել էին չեմպիոնի տիտղոսը։
Մայիսի 5-ին Հայաստանը ներկայացնող մարզիկ Գևորգ Բարսեղյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դարձել չեմպիոն։ Առաջնությունը մեկնարկել է մայիսի 3-ին և կանցկացվի մինչև մայիսի 5-ը։