Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում հայ մարզուհի Աննա Այվազյանը նվաճել է ոսկե մեդալ, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Անի Մարտիրոսյանը (54 կգ), արժանացել է բրոնզե մեդալի։ Սամվել Ղազարյանն (79 կգ) արժանացել է արծաթե մեդալի, Մհեր Մելոյանը (58 կգ)՝ բրոնզե։
Մայիսի 10-ին մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Մայիս Ներսիսյանը (64 կգ)։ Առաջնությունն անցկացվում է Սերբիայում՝ մայիսի 9-12-ը։