Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկ Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի Իսմայիլ Ալիպանախովին և դուրս է եկել եզրափակիչ, տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
53 կգ քաշային կարգում հանդես եկող Սիմոնյանն Ադրբեջանի ներկայացուցչին հաղթել է 2-1 հաշվով։
Սեյրան Սարուխանյանը, որը հանդես է գալիս 88 կգ քաշային կարգում, նույնպես հասել է եզրափակիչ։ Նա հաղթել է մոլդովացի, լատվիացի և սերբ մարզիկներին։
Մայիսի 11-ին առաջնությունում 50 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզուհի Աննա Այվազյանը ոսկե մեդալ էր նվաճել։ Մայիսի 10-ին Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Մայիս Ներսիսյանը (64 կգ)։ Առաջնությունն անցկացվում է Սերբիայում՝ մայիսի 9-12-ը։