Հայաստանի ներկայացուցիչները Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի ուշուի հավաքականը թիմային պայքարում, ընդհանուր առմամբ, 12 մեդալով զբաղեցրել է 9-րդ տեղը:
Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում Եվրոպայի 19-րդ առաջնության ոսկե մեդալներին արժանացել են Դավիթ Վարդանյանը (65 կգ), Արսեն Բագրյանը (60 կգ), Դավիթ Իսախանյանը (56 կգ), Ժիրայր Պետրոսյանը (60 կգ), իսկ երիտասարդների պայքարում պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնել են Գրիգոր Տոնիկյանը (80 կգ), Աղվան Մագոյանը (56 կգ) և Գևորգ Բաղդասարյանը (52 կգ):
Մեծահասակների կազմում Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Վահան Մկրտչյանը (48 կգ), իսկ բրոնզե մեդալներ են նվաճել Հովհաննես Սմբատյանը (+90 կգ) և Գևորգ Երիցյանը: Երիտասարդների պայքարում Դավիթ Բաղդասարյանն (65 կգ) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Յաշա Մնացականյանը (60 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:
Առաջնությունը մեկնարկել էր մայիսի 3-ին և անցկացվել է մինչև մայիսի 5-ը։