Հունաստանի Լուտրակի քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում ազատ ոճի հայ ըմբիշները մեդալներ են նվաճել, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
68 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը ոսկե մեդալակիր է դարձել։ Բրոնզե մեդալներ են նվաճել 41 կգ Լևիկ Ավետիսյանը, 44 կգ Էրիկ Պապիկյանը և 62 կգ Ավետիք Թութխալյանը։
Առաջնությունն անցկացվում է մայիսի 15-18-ը։