Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում երեք հայ մարմնամարզիկ դուրս է եկել եզրափակիչ փուլ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Օղակներ վարժությունում եզրափակչի ուղեգիր են նվաճել Արթուր Ավետիսյանը (14․700 միավոր) և Արթուր Թովմասյանը (13․700 միավոր), իսկ նժույգ թափեր վարժությունում՝ Արթուր Դավթյանը (14․100 միավոր)։