Թաիլանդում ընթացող Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը մեկնարկել է հաղթանակով, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ըստ գերատեսչության՝ 57 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը 4։1 հաշվով կամային հաղթանակ է տոնել Մարոկկոյի ներկայացուցիչ Իմադ Ազոուի նկատմամբ և պայքարը կշարունակի 1/16 եզրափակչում։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ մայիսի 25-ին ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը։
Մայիսի 24-ին Թաիլանդի վարկանիշային մրցաշարում հաղթանակ էր տոնել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը՝ 5։0 հաշվով առավելույան հասնելով հույն Կրիստիոս Կարաիտիսի նկատմամբ։
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվել է Ֆարերյան կղզիների ընտրանուն
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հինգերորդ մրցափուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0:1 հաշվով պարտվել է Ֆարերյան...