Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) երկրորդ հաղթանակն է տոնել Թաիլանդում ընթացող Օլիմպիական վարկանիշային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայ բռնցքամարտիկը ուժեղ է գտնվել Լատվիայի ներկայացուցիչ Ռոբերտս Լիորանկասից՝ չոր հաղթանակ տանելով 5։0 հաշվով։
Մրցաշարի մեկնարկում Ռաֆայել Հովհաննիսյանն առավելության էր հասել վենեսուելացի Դիեգո Պերերիայի նկատմամբ։
Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայ բռնցքամարտիկներից ոչ ոք դեռ Օլիմպիական խաղերի ուղեգիր չի նվաճել։