Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացված «11th Cherry Blossom Classic» մրցաշարի հաղթող, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ֆեդերացիայի տեղեկություններով՝ հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Մրցաշարն անցկացվել է մայիսի 22-27-ը, որին մասնակցել է 52 շախմատիստ։