Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մասնակցել է 2024/2025 մրցաշրջանի ակումբի նոր տնային մարզահագուստի շնորհանդեսին, հայտնում է armsport.am-ը։
«Ռեալ Սոսյեդադը» 2023/2024 մրցաշրջանի ավարտին Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Թիմը 38 խաղում վաստակել է 60 միավոր։
«Մենք մեր ինքնությամբ պարտական ենք մեր արմատներին»: 2024/2025 տնային մարզահագուստը ոգեշնչված է 20-րդ դարի առաջին կեսի մարզաշապիկներից և ունի հստակ ռետրո զգացողություն՝ երեք լայն կապույտ գծերով և վինտաժ պոլո ոճի օձիքով՝ այդ դարաշրջանի համազգեստը հիշեցնող թելերով»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Զախարյանը ռուսական «Դինամոյից» իսպանական «Ռեալ Սոսյեդադ» էր տեղափոխվել 2023թ․ օգոստոսին՝ 13 մլն եվրոյով։ Իսպանական ակումբի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։