Երևանում աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարի մեկնարկային օրը հայ ըմբիշները հաղթանակներ են գրանցել, տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 5։2 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ֆ․ Գոլամռեզին։ Հայաստանի հավաքականի մարզիկներ Սուրեն Աղաջանյանը և Գարիկ Բարսեղյանը մրցել են միմյանց հետ։ Աղաջանյանը 6:1 հաշվով հաղթել է Բարսեղյանին։
Մրցաշարը կանցկացվի մայիսի 31-ից հունիսի 1-ը՝ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցում է Հայաստանի, Շվեդիայի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և Բելառուսի շուրջ 110 մարզիկ: