Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն (+92 կգ) Օլիմպիական ուղեգրի համար պայքարում՝ Թաիլանդի վարկանիշային մրցաշարի եզրափակիչ գոտեմարտում 3-2 հաշվով հաղթել է իռլանդացի Մարտին Մակդոնահին և նվաճել 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերում Հայաստանի բռնցքամարտի առաջին և միակ ուղեգիրը։
Մրցաշարի ընթացքում Չալոյանը հաղթել է 3 գոտեմարտում՝ մրցելով Դենիս Լատիպովի (Բահրեյն), Ռուզբե Սաֆարիի (Իրան) և Մարտին Մակդոնայի (Իռլանդիա) հետ։