Մենք ինքներս պետական ապարատի հետ բազմաթիվ դժվարություններ ունենք, կառավարության հունիսի 6-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դիտարկմանը, թե բազմաթիվ ուղղություններով Ֆուտբոլի ֆեդերացիան ունենում է պետական ապարատի հետ կապված խնդիր։
«Ցավոք, Ֆուտբոլի ֆեդերացիան միակ սուբյեկտը չէ, որը պետական ապարատի հետ խնդիրներ է ունենում։ Մենք ինքներս պետական ապարատի հետ բազմաթիվ դժվարություններ ունենք, և մարզադաշտեր կառուցելուն զուգընթաց՝ այդ դժվարությունները պետք է փորձենք հաղթահարել»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։