Հունիսի 7-ին Երևանում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Ղազախստանի ընտրանուն, հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականը հաղթել է 2:1 հաշվով: Հանդիպման 4-րդ րոպեին Ալեքսանդր Մարոչկինը դարձել է ինքնագոլի հեղինակ: Թիմերը ընդմիջման են գնացել նվազագույն հաշվի պայմաններում:
Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին Վահան Բիչախչյանը կրկնապատկել է Հայաստանի հավաքականի առավելությունը: Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին, վաստակած 11 մետրանոցի արդյունքում, Ղազախաստանը կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը:
Հայաստանը վերջին 9 խաղերում պարտություն էր կրել։