Շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը դարձել է աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների փոխչեմպիոն, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
«Մարիամը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և նվաճել արծաթե մեդալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Չեմպիոնի կոչումը նվաճել է Հնդկաստանի ներկայացուցիչ Դիվիա Դեշմուխը։ Նա վաստակել է 10 միավոր։ Լավագույն եռյակը վաստակած 8,5 միավորով եզրափակել է Ադրբեջանի ներկայացուցիչ Այան Ալահվերդիևան։