Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» և Մոսկվայի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները մոտ են Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն, հայտնում է championat.com-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գումարը կկազմի շուրջ 8 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել էր 30 հանդիպում, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 6,5 միլիոն եվրո: Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը:
Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան Տիկնիզյանը Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2023 թվականից, իսկ 2021 թվականի ամռանից ֆուտբոլիստը խաղում է «Լոկոմոտիվում»: