Կարատեի Հայաստանի հավաքականի մարզիկ Սուրեն Հարությունյանը մինչև 67 կգ քաշային կարգում դարձել է Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերի հաղթող, հայտնել է armsport.am-ը։
Հայ մարզիկը 5 հաղթանակ է տարել, իսկ եզրափակչում, 2։1 հաշվով առավելության հասնելով ռուս Սերգեյ Սպիցինի նկատմամբ, դարձել է ոսկե մեդալակիր:
ԲՐԻԿՍ խաղերը մեկնարկել են հունիսի 13-ին Կազանում։ Մրցաշարի առաջին օրը տեղի է ունեցել սամբո մարզաձևի մեդալների խաղարկությունը։ Հայաստանի հավաքականի մարզիկ Արթուր Մանուկյանը նվաճել է բրոնզե մեդալ։