Հունիսի 17-ին Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Ֆրանսիա-Ավստրիա խաղի վերջնամասում ֆրանսիացիների հարձակվող Կիլիան Մբապեն կոտրել է քիթը, հայտնում է Chempionat.com-ը։
Հունիսի 18-ին աղբյուրը տեղեկացրել է, որ ֆուտբոլիստին հաջողվել է խուսափել վիրահատությունից, սակայն առաջիկա խաղերին նրա մասնակցությունը հարցականի տակ է:
Լefigaro-ն գրել է, որ ֆուտբոլիստը չի մասնակցի Եվրոպայի 2024 թվականի առաջնության հաջորդ՝ Նիդերլանդների և Լեհաստանի հետ հանդիպումներին։
Ֆրանսիա-Ավստրիա խաղն ավարտվել է 0։1 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի։ 38-րդ րոպեին հարձակման աջ եզրից Կիլիան Մբապեի կատարած փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ էր դարձել Մաքսիմիլիան Վյոբերը։