Հայ մարմնամարզիկներն ադրբեջանցի դատավորի պատճառով հեռացվել են ԲՐԻԿՍ-ի խաղերից, «Матч ТВ»-իին հայտնել է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ Սիլվա Սարգսյանը։
Նա նշել է, որ սկզբում մրցումների գլխավոր մրցավար է նշանակվել Հայաստանի ներկայացուցիչը, ապա նրան փոխարինել են ադրբեջանցի մրցավարով։ Սարգսյանը պատմել է, որ մրցաշարի գլխավոր մրցավարին փոխարինելու պատճառով Հայաստանի հավաքականը հեռացվել է ԲՐԻԿՍ-ի խաղերից։
«Սկզբում գլխավոր դատավոր նշանակվեց Հայաստանի ներկայացուցիչը։ Հետո փոխեցին, ու հիմա մրցումների գլխավոր մրցավարն Ադրբեջանից է»,- նշել է մարզուհին։
ԲՐԻԿՍ երկրների խաղերը մեկնարկել են հունիսի 12-ին և կանցկացվեն մինչև հունիսի 23-ը: Գեղարվեստական մարմնամարզության մրցումները տեղի կունենան հունիսի 20-22-ը: Ծրագրում ընդգրկված է 27 մարզաձև։