Թբիլիսիում ընթացող պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Բաբայանը 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ, հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։
Հայաստանի հավաքականի երեք մարզիկ (49 կգ) 6 մեդալ է նվաճել։ Բաբայանը (15-17 տարիքային խումբ) նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ։ Ռաֆայել Համազասպյանը (15-17 տարիքային խումբ) 75 կգ և 210 կգ արդյունքներով նվաճել է բրոնզե և ոսկե մեդալներ։
Խորեն Ծատուրյանը (18-20 տարիքային խումբ) 105 կգ արդյունքով նվաճել է երկու ոսկե մեդալ։