Ավարտվել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլը, որում հայ շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթել են առաջնությունում ամենաբարձր վարկանիշն ունեցող Իսրայելի թիմին, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ըստ գերատեսչության՝ Հայաստանի հավաքականին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:
«Այս կարևոր հաղթանակից հետո մեր պատանիների թիմն առաջնության միանձնյա առաջատարն է»,- հայտնում են ֆեդերացիայից:
Հաջորդ՝ 5-րդ խաղափուլում Հայաստանի պատանի շախմատիստների մրցակիցը կլինի Լեհաստանի թիմը: