Հայ ըմբիշ Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դարձել է Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մրցաշարի եզրափակչում Կիրակոսյանը 0։5 հաշվով պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Յանկովսկուն։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, 6։0 հաշվով հաղթելով Սերբիայի ներկայացուցիչ Բալաշ Ույելչիին՝ նվաճել է բրոնզե մեդալ։
48 կգ քաշային կարգում հայ ըմբիշ Անդրանիկ Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է Շվեդիայի ներկայացուցիչ Սանտոշ Տարմալինգամին։
Բացի Կիրակոսյանից, մրցաշարի եզրափակիչ էին դուրս եկել ևս երեք հայ ըմբիշներ՝ Մարատ Աճեմյանը (45 կգ), Յուրիկ Մխիթարյանը (51 կգ) և Ալեքս Մարգարյանը (60 կգ):