ԱՄՆ Նևադայի նահանգային աթլետիկայի հանձնաժողովն ինը ամսով որակազրկել է UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայազգի խառը մենամարտերի մարզիկ Արման Ծառուկյանին, հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով ինսայդեր և լրագրող Դեյմոն Մարտինին։ Մարզիկը պետք է տուգանք վճարի 25 հազար դոլարի չափով։
Մարտինը նշել է, որ հանձնաժողովը որոշում է կայացրել Ծառուկյանի դեմ՝ UFC 300 մրցաշարում երկրպագուի հետ կոնֆլիկտի համար։
Պատժի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 12-ին։ Այնուամենայնիվ, այն կարող է կրճատվել մինչև վեց ամիս, եթե նա տեսահոլովակ թողարկի հակաբուլինգային արշավի շրջանակում:
Ապրիլին Արման Ծառուկյանը «Բացարձակ մարտական առաջնության» (UFC) թեթև քաշային կարգում բարձրացել էր առաջին տեղ։