Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հայտնել է առողջական խնդիրների մասին, տեղեկացնում է TyC Sports-ը։
Նա նշել է, որ աջ ոտքի մկանի վնասվածքի բուժզննում է անցնելու։ Վնասվածքը թույլ չի տվել հարձակվողին 100%-ով և լիարժեք խաղալ Չիլիի հավաքականի դեմ խաղում: Հունիսի 25-ին Մեսսին մասնակցել է ամբողջ հանդիպմանը և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
«Ոտքս մի փոքր անհանգստացրեց, բայց ես կարողացա ավարտել խաղը: Առաջին խաղակեսում անհարմարության պատճառով չէի կարողանում ազատ տեղաշարժվել։ Հուսով եմ՝ լուրջ խնդիր չէ»,- խաղից հետո ասել է նա։