Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Համեստ Աֆրիկյանը հաղթել է մրցակիցներին ու նվաճել առաջին մեդալը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Առաջին մարտից հետո նա դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզ: Այնուհետև Հայաստանը ներկայացնող մարզուհին պարտության է մետնել սերբ Մելինդա Ուտասին: 2-րդ ռաունդում նրա հարվածը ցնցել է մրցակիցն, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Մրցաշարը մեկնարկել է հունիսի 23-ին և կանցկացվի միչև հունիսի 30-ը։