Հայ ըմբիշ Մարատ Աճեմյանը (45 կգ) դարձել է Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր։ Ինչպես հայտնում է մրցաշարի կայքը, եզրափակչում նա 10։0 հաշվով հաղթել է ռուս Ասլանբեկ Կոստոևին։
Մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 51 կգ քաշային Յուրի Մխիթարյանը՝ եզրափակչում 8։0 հաշվով զիջելով ադրբեջանցի Թուրան Դաշդամիրովին։
60 կգ քաշային կարգում Ալեքս Մարգարյանը ևս դարձել է առաջնության արծաթե մեդալակիր։ Եզրափակչում նա 9։4 հաշվով զիջել է Ադրբեջանի ներկայացուցիչ Այխան Ջավադովին։
Հունիսի 25-ին Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դարձել էր առաջնության արծաթե մեդալակիր։ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, նվաճել էր բրոնզե մեդալ։