Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկ Մարտին Սահակյանը հաղթել է ադրբեջանցի Վասուլ Խալիլովին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Գերատեսչությունից հայտնում են, որ 60 կգ քաշային Սահակյանը կամային հատկանիշներ է դրսևորել՝ հաղթանակի նժարը թեքելով իր կողմը։
Հունիսի 27-ին պատանիների առաջնությունում Սյուզաննա Իշխանյանը 5։0 հաշվով հաղթել էր խորվաթ Էմմա Անդելային՝ նվաճելով բռոնզե մեդալ։ Հունիսի 26-ին առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր Համեստ Աֆրիկյանը։
Առաջնությունը մեկնարկել է հունիսի 23-ին և կանցկացվի միչև հունիսի 30-ը։