Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության փոխչեմպիոն, հայտնում է Հայատանի շախմատի ֆեդերացիան։
Հայաստանն առաջնությանը ներկայացրել են Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:
Նշվում է, որ վերջին խաղափուլում հայ շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին:
Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի թիմը, որին առաջնության ընթացքում պարտության է մատնել միայն Հայաստանի ընտրանին: