Հայաստանը ներկայացնող Գագիկ Ղազարյանը (55 կգ) դարձել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։
Հայ ըմբիշը եզրափակչում 7։3 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Բայսանգուր Օսմաևին։
Հայ ըմբիշներ Արմեն Պապիկյանը (48 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ) և Սահակ Հովհաննիսյանն (80 կգ) ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել։