Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ալեքս Պետրոսյանը հաղթել է մրցակցին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Առաջնության եզրափակիչ փուլը մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 15։00-ին։ Տղաների 13 քաշային կարգերից 7-ում հայ բռնցքամարտիկներ են, աղջիկների պայքարում ոսկե մեդալի համար կպայքարի երկու մարզուհի, հայտնել են ֆեդերացիայից։
Ոսկե մեդալների համար կպայքարեն Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Սյուզաննա Իշխանյանը (46 կգ) և Համեստ Աֆրիկյանը (48 կգ)։
Առաջնությունը մեկնարկել է հունիսի 23-ին և կավարտվի հունիսի 30-ին։