Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է ևս երկու ոսկե մեդալ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Առաջնության ոսկե մեդալակիրներն են Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և Համեստ Աֆրիկյանը (48 կգ): Մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել 63 կգ քաշային Ալեքս Պետրոսյանը։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Սիմոնյանը դարձել էր առաջնության ոսկե մեդալակիր, իսկ Սյուզաննա Իշխանյանը (46 կգ) նվաճել էր արծաթե մեդալ։