Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հովեյանը ժամանակից շուտ 14-4 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Սերվան Չինարին։
Մրցաշարի եզրափակչում ոսկու համար կպայքարի Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (67 կգ): Նրա մրցակիցը ՌԴ-ն ներկայացնող Հրայր Հովհաննիսյանն է։