Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոնի՝ այս մրցաշրջանի երրորդ «Մեծ սաղավարտի» մրցաշարի երկրորդ շրջան, հայտնում է «ՌԲԿ»-ն։
Առաջին խաղում 28-ամյա մարզիկը հաղթել է Ասլան Կարացևին։ 6:3, 6:7 (4:7), 7:6 (13:11), 2:0 հօգուտ Խաչանովի հաշվի ժամանակ Կարացևը վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Քվենտին Ալիսը (220-րդը ATP վարկանիշային աղյուսակում):
Ուիմբլդոնը կավարտվի հուլիսի 14-ին։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 50 միլիոն ֆունտ սթերլինգ:
Փետրվարին Խաչանովը դարձել էր Դոհայում ընթացող ATP մրցաշարի հաղթող։ Մարտին նա և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը Լոս Անջելեսում բարեգործական խաղ էին անցկացրել՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանվածների։