Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային Հայաստանի հավաքականը ստացել է 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Արծաթե մեդալի են արժանացել Ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արսեն Աղայանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ)-ի ավագ դպրոցի սան Արտյոմ Գասպարյանը:
Բրոնզե մեդալի են արժանացել ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սաներ Արմեն Գազազյանը, Նարեկ Մովսիսյանը և Արսեն Ասատրյանը, իսկ Ֆիզմաթ դպրոցից՝ Նարեկ Գալստյանը, Սմբատ Պողոսյանը և Գոռ Հասրաթյանը:
Բոլոր աշակերտները Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտներ են։ Օլիմպիադային մասնակցել է 19 երկրի 108 աշակերտ։